Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարգար Օհանյանն ակնարկում է մի զանգի եւ պատգամավորի մասին, որն իր գործում խառն է (Տեսանյութ)

Հունվար 09,2012 13:27

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ ժ. 11.30-ից սկսվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի եւ  2-ի գործով դատաքննությունը:

Դատաքննությունը հետաձգվել է մինչեւ ժ.14.00-ն, քանի որ Մ.Օհանյանի պաշտպանը՝ Մկրտիչ Վասակյանը, միջնորդել է, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը փոխվի կամ կիրրառվի գրավ մինչեւ 3մլն դրամի չափով:Դատավորը գտնվում է խորհրդակցական սենյակում:

Երբ մեղադրողը՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարութ Հարությունյանն առարկեց այս միջնորդության դեմ, Մարգար Օհանյանը դիմեց դատավորին: Նա ասաց, որ ցանկանում է օրենքի շրջանակներում  հանդիպել միայն դատավորի եւ դատախազի հետ, առանց լրատվամիջոցների, քանի որ ցանկանում է կարեւոր բան ասել:

Երբ դատավորն ասաց, որ կա ընթացակարգ դռնփակ նիստ անելու համար, պարոն Օհանյանն ասաց, որ լրատվամիջոցներից չի խուսափում, ընդհակառակը՝ ուզում է, որ իր նիստը լուսաբանվի, որպեսզի «Մարդիկ տեսնեն , ինչը ինչից հետո է»: Նա դիմեց դատախազին, ասելով՝«Ուրիշի կռիվը Ձեր վրա մի վերցրեք: Ձեր խղճի առաջ իմ անձնական հարաբերությունները ավարտական փուլի մի հասցրեք այստեղ»:

Ապա Մարգար Օհանյանը շարունակեց, թե օգոստոսի 30-ից իր համար ամեն ինչ ավարտվել է (նկատի ունի իր կալանքը):

«Ես որեւէ մեկին չեմ ուզել վիրավորել: Ուզում էի ասել եւ կասեմ էլ, թե իմ դեմ ցուցմունքի համար ում քանի ժամ են պահել, 6-րդ վարչությունից հանել-բերել, հետո ինչ- որ պատգամավոր էր», ասաց Մարգար Օհանյանը՝ դիմելով իր կողքին նստած Ստեփան Կարախանյանին: Ապա դատարանին հայտնեց, թե ինչպես են իրեն մի զանգից հետո վկայից դարձրել ամբաստանյալ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Տեսանյութը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031