Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սիմպոզիումը չկայացավ, գոնե եղածը պահպանվի

Հունվար 09,2012 13:04

2010 թվականի սեպտեմբերի 30-ին Իջեւանում կայացած կառավարության արտագնա նիստում գործադիրը հավանություն էր տվել քանդակի Իջեւանի սիմպոզիումի վերականգնման ծրագիր-առաջարկին։ Սիմպոզիումը սկիզբ է առել 1985 թվականին եւ շարունակվել մինչև 1991 թվականը։ Այդ ընթացքում դրան մասնակցել է շուրջ 20 երկրի 95 քանդակագործ։ Կառավարության այդ նիստում որոշվեց, որ քանդակի Իջեւանի սիմպոզիումը կվերականգնվի 2011 թվականին: 2011 թվականն ավարտվել է, սակայն քանդակի սիմպոզիումն այդպես էլ չի կայացել:

Փոխարենը՝ Տավուշի մարզպետարանին հարակից զբոսայգում տեղադրված, նախկինում արարված քանդակները դարձել են բարբարոսության զոհ: Քանդակների մի մասն է կանգուն, շատ գործեր անհայտ չարագործները ջարդել են, իսկ քարակոփ գեղեցկուհու արձանն էլ գցել են պատվանդանից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031