Շախմատի Ուկրաինայի 2009 թվականի հայ չեմպիոնուհի եւ միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր, գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան անցած տարվա դեկտեմբերից անդամագրվել է Հայաստանի շախմատային ֆեդերացիային:
Նրա` Ուկրաինայից Հայաստանի ֆեդերացիա տեղափոխվելուն իր համաձայնությունը տվել է նաեւ ՖԻԴԵ-ն: Սակայն, ինչպես տեղեկացանք մեր շախմատային ֆեդերացիայից, դեռ մի քանի նրբություններ կան,` կապված, մասնավորապես, Հայաստանի կանանց ազգային հավաքականի կազմը համալրելու հեռանկարների հետ: Դա կախված է հենց շախմատիստուհուց՝ նայած, թե նա ինչպես հանդես կգա հունվարի 12-ին մեկնարկող շախմատի Հայաստանի կանանց 67-րդ առաջնությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ