Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարսելոնա»-«Ռեալ»` 2:1

Հունվար 09,2012 12:42

Այսօր Ցյուրիխում կհայտարարվի ՖԻՖԱ-ի եւ «France Fotball» հանդեսի վարկածներով 2011 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը: Այդ տիտղոսին հավակնում են «Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստներ` կիսապաշտպան Խավի Էռնանդոսը եւ հարձակվող Լիոնել Մեսսին, ինչպես նաեւ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:

Պատմության մեջ երկրորդ անգամ բոլոր երեք նոմինանտները ներկայացնում են Իսպանիայի առաջնությունը եւ պատմության մեջ երկրորդ անգամ մրցանակը լավագույնին կհանձնվի հավաքականների մարզիչների, ավագներ եւ լրագրողների մեջ անցկացված հարցման արդյունքներով: Ավելի վաղ «Ոսկե գնդակի» երկու մրցանակ կար, որոնցից մեկը շնորհում էր «France Fotball»-ը, երկրորդը, որը որոշ ԶԼՄ-ներ կոչել էին «Ադամանդե գնդակ»` ՖԻՖԱ-ն:

Վերջին երկու տարիների «Ոսկե Գնդակի» տիրակալն արգենտինացի Լիոնել Մեսսին է: Պորտուգալացի Ռոնալդուին այդ պատվավոր մրցանակը շնորհվել է երեք տարի առաջ, երբ նա դեռ խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ինչ վերաբերում է Խավի Էռնանդեսին, նա անցած տարի չստացավ «Ոսկե գնդակը», չնայած առանց այդ կիսապաշտպանի թե «Բարսելոնայի», թե Իսպանիայի ազգային հավաքականների հաջողություններն անհնար է պատկերացնել: Նա այդ տիտղոսին չարժանացավ նաեւ 2008 թվականի Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո: Ի՞նչ կլինի այս անգամ: Պատասխանը կիմանանք ընդամենը ժամեր անց: Իսկ մինչ այդ, հավակնորդների հարաբերակցությունը 2:1 է` հօգուտ «Բարսելոնայի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031