Ըստ Շիրակի մարզպետարանի տվյալների, 2012 թվականի առաջին շաբաթը բավականին հաջող է ծնունդների մասով: Մարզում ամեն օր ծնվել է 8-10 երեխա:
Ծննդյան տոներին մարզում չի գրանցվել արտառոց դեպք կամ պատահար: Եվ եթե 2011-ի առաջին օրերին Շիրակում գրանցվել էր 10 ճանապարհատրանսպորտային պատահար, ապա այս տարի միայն մեկը: Բարեբախտաբար զոհեր չկան: