Հունվարի 8-ին` ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղի մոտակայաքում տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի 17-րդ կմ-ում շրջվել է «ԿամԱԶ» մակնիշի VAL 286 պետհամարանիշի բեռնատարը (կարտոֆիլով բարձված), որի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել վարորդը՝ Վրաստանի քաղաքացի, 1970 թվականին ծնված Մեհրաբ Լեժավան:
Կարդացեք նաև
Հրշեջ-փրկարարների ուժերով տուժածը ավտոմեքենայից դուրս է բերվել և «1-03» ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել Աշոցք գյուղի հիվանդանոց:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն