Իրանի հետախուզության նախարարը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հայտարարել է, որ իրանական հատուկ ծառայությունները մեծ թվով մարդկանց են ձերբակալել, ովքեր մեղադրվում են ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար:
Հեյդար Մոսլեհիի խոսքերով` կասկածյալները Իրանից դուրս իրենց գործընկերների հետ շփվել են ինտերնետի միջոցով:
Թե կոնկրետ երբ են ձերբակալվել կասկածյալները, քանիսն են ու ինչ ազգության են պատկանում` չի մանրամասնվում:
Իրանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են ԱՄՆ-ի եւ Իսրայելի օգտին լրտեսության համար կասկածվող անձանց ձերբակալելու մասին, սակայն հավելյալ տեղեկություններ չեն հաղորդվում, գրում են արեւմտյան լրատվամիջոցները: