Միացյալ Նահանգներում լույս է տեսել Վահագն Տատրյանի եւ Թաներ Աքչամի համատեղ աշխատությունը` «Դատավճիռ Ստամբուլում: Հայոց ցեղասպանության առնչվող դատավարությունները» (Judgment at Istanbul: The Armenian Genocide Trials):
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին Կանադայում գործող «Զորյան» ինստիտուտում,
գիրքը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը՝ ըստ այդ գործում ընդգրկված հանցագործների դեմ Օսմանյան հատուկ ռազմական դատարանի քրեական վարույթի փաստաթղթերի։
Ուսումնասիրությունը գրեթե ամբողջապես խարսխված է բնօրինակների և վավերացված պաշտոնական փաստաթղթերի վրա։ Փաստաթղթերում ընդգրկված վկայություններն այնպիսինն են, որ իրավականորեն բնութագրվում են որպես հիմնավոր ապացույց։
Կարդացեք նաև
Գիրքը Հայոց ցեղասպանության երկու միջազգայնորեն ամենահայտնի գիտնականների`ազգությամբ հայ Վահագն Տատրյանի եւ ազգությամբ թուրք Թաներ Աքչամի առաջին միացյալ հրատարակությունն է։