Տոնական օրերին ամերիկյան շուկայում հայտնվել է Sphero ռոբոտը, որը կարելի է կառավարել սմարթֆոնի միջոցով: Գնդի նման ռոբոտը ունի թենիսի գնդակի չափսեր, իսկ ներսում՝ շարժիչ, որը թույլ է տալիս ռոբոտին գլորվել ցանկացած ուղղությամբ, զգիչներ և մարտկոց:
Ռոբոտը ղեկավարվում է Bluetooth տեխնոլոգիայով՝ iOS օպերացիոն համակարգով (iPhone, iPad և iPod touch) կամ Android-ով աշխատող սարքերի միջոցով: Գնդի ներսում կա նաև գույնը փոխող լուսադիոդ, որի շնորհիվ այն լուսավորվում է տարբեր գույներով:
Sphero-ն հիմնականում նախատեսված է զվարճանքի համար, իսկ մարտկոցը թույլ է տալիս խաղալ ռոբոտի հետ երեք ժամ:
PCNews.am