Այսօր հունվարի՝ 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 15:30-ի սահմաններում Երևանից Եղվարդի խճուղու թիվ 77 էլեկտրական սյան դիմաց 25-ամյա Սևակ Հակոբյանը, վարելով BMW 318 մակնիշի 17 ՍԼ 664 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 38-ամյա Նաիրի Ադամյանի վարած BMW X5 մակնիշի 900 ՍՍ 03 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով BMW-ն կողաշրջվել է: Վթարի հետևանքով դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխել Նարիրի Ադամյանին և BMW 318-ի ուղևոր 26-ամյա Արտակ Հարությունյանին:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցները, իսկ քննչական աշխատանքները ղեկավորում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արմեն Ճանճապանյանը: Նրա հանձնարարականով՝ մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ: Փաստի առթիվ՝ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ