Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Հայերն էլ են քայքայում Բաքվի նյարդերը»

Հունվար 08,2012 16:17

«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այն փաստը, որ Google Earth-ում Բաքվի տարածքում նշվել է. «Ancient Armenian town, Baku in eastern Armenia, all Armenian aboriginal population was…», այսինքն՝ «Հին հայկական քաղաք Բաքու Արեւելյան Հայաստանում, որի հայ բնիկ բնակչությունը…», ինչի կապակցությամբ Day.Az-ն այսօր կոչ է արել իր ընթերցողներին «քաղաքացիական պատասխանատվություն հանդես բերել եւ ծանուցել ծառայության ադմինիստրատորներին Բաքվի տարածքում այս սխալի մասին»՝ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց. «Քարտեզները վաղուց են հանդիսանում մարտադաշտ: Հիմա էլ ինտերնետի շնորհիվ այստեղ իրենց հետքը կարող են թողնել ոչ միայն ակադեմիկոսները, այլ նաեւ հասարակ սրտացավ քաղաքացիները:  

Իսկ տվյալ դեպքը երկու բան է ցույց տալիս:

Ա. Ադրբեջանական մամուլը շաբաթական նվազագույնը 7 անգամ կոչ է անում ադրբեջանցիներին նամակներ գրել աջ ու ձախ:

Բ. Տվյալ դեպքը հայ ընթերցողներին վերջապես պետք է հասկացնի, որ ոչ միայն ադրբեջանական քարոզչամեքենան է աշխատում, այլ հայերն էլ անընդհատ քայքայում են Բաքվի նյարդերը, ինչի հետեւանքով այնտեղ ձեւավորվել է հայկական դավադրության տեսություն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031