Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քեթի Փերրի. «Ոչ ոք իրավունք չունի խոսել իմ անունից»

Հունվար 08,2012 15:52

Եթե Քեթի Փերրին բան ունի ասելու՝ նա կարիքը չունի, որ ինչ որ մեկը դա ասի իր փոխարեն:

«Ինչ վերաբերում է բամբասանքներին՝ ուզում եմ հստակ լինի, որ ՈՉ ՈՔ չի կարող խոսել իմ փոխարեն: Ոչ մի բլոգ, ամսագիր, իմ ընտանիքին «մոտ աղբյուրներ» եւ այլն»,- շաբաթ օրը գրել է Twitter-ում երգչուհին, որի ամուսին Ռասել Բրանդը դեկտեմբերի 30-ին դիմել է ամուսնալուծության համար:

27-ամյա Փերրիի ուղերձը ոչ միայն Բրանդից իր բաժանման շուրջ ասեկոսեների մասին է, որի պատճառը նա նշել է անհաղթահարելի տարբերությունները: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին իրենց մտահոգությունների եւ բարեմաղթանքների համար՝ իր համար այս դժվարին պահին:

«Ես այնքան երախտապարտ եմ այն ողջ սիրո ու աջակցության համար, որ ստացել եմ տարբեր երկրների մարդկանցից,- գրել է նա Twitter-ում:- Դուք նորից երջանկությամբ լցրեցիք իմ սիրտը»:

Զույգն ամուսնացել էր Հնդկաստանում՝ 2010-ի հոկտեմբերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031