Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Օմար Օրտիսին, որին կասկածում է մարդկանց առեւանգումով զբաղվող հանցավոր խմբի հետ համագործակցելու մեջ:
Նուեվո-Լեոն նահանգի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, թե Օրտիսի պարտականությունների մեջ մտել է զոհերին ընտրելը, քանի որ դարպասապահը մուտք է ունեցել հասարակության բարձրաշխարհիկ խավ:
Հանցավոր խմբի հաշվարկում առնվազն 20 առեւանգում է գրանցված, որոնցից յուրաքանչյուրի համար որպես փրկագին ստացել են մոտավորապես $ 72 հազար: Առեւանգվածների թվում նշվում է նաեւ մեքսիկացի ճանաչված երգչուհի Գլորիա Տրեվիի ամուսինը:
Մեքսիկական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ 35-ամյա դարպասապահը ձերբակալվել է ենթադրյալ երեք համագործակիցների հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ