Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ադրբեջանում էլի բողոքում են Google-ից՝ հայերի պատճառով

Հունվար 08,2012 15:10

Լուսանկարը՝ Day.Az –ից

Day.Az –ն այսօր հաղորդում է, թե նամակ է ստացել իր ընթերցողներից մեկից, որում նշված է, թե Google Earth-ը Բաքվում նշում է մի օբյեկտ, որի անվանումն է. «Ancient Armenian town, Baku in eastern Armenia, all Armenian aboriginal population was…», այսինքն՝ «Հին հայկական քաղաք Բաքու Արեւելյան Հայաստանում, որի հայ բնիկ բնակչությունը…»:

Day.Az-ը պարզաբանում է, որ Google Earth-ը հնարավորություն է ընձեռում իր գրանցված օգտատերերին նշել օբյեկտներ քաղաքներում, նկարագրել դրանք եւ անգամ տեղադրել զանազան հաստատությունների կամ գրասենյակների լուսանկարներ. «Այս հնարավորությունն օգտագործելով էլ Google ծառայության օգտատերերից մեկը նշել է այս գոյություն չունեցող օբյեկտ-ուրվականը Բաքվի տարածքում: Այս կապակցությամբ խնդրում ենք Day.Az-ի ընթերցողներին քաղաքացիական պատասխանատվություն հանդես բերել եւ ծանուցել ծառայության ադմինիստրատորներին Բաքվի տարածքում այս սխալի մասին»:

Կցված է նաեւ համապատասխան հրահանգ, թե ինչպես է պետք դա անել:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել