Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հեռացվում են Սարալանջի վտանգավոր ժայռաբեկորները

Հունվար 08,2012 12:49

Այսօր՝ հունվարի 8-ին, Երևանի նորակառույց Սարալանջի ճանապարհին, սկսել են քարաթափման աշխատանքներ։

Ինչպես քարաթափման վայրից «Առավոտ»ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քարաթափման աշխատանքները ղեկավարում է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։ Այս պահին քաղաքապետի տեղակալը գտնվում է քարաթափման վայրում, որտեղ «Հունդայի» մակնիշի երկարաթև «էքսկավատոր» հատուկ տեխնիկայով հսկայական ժայռաբեկորները քանդում են, որից հետո բեռնատարներով տեղափոխում։ Քանդման և տեղափոխման աշխատանքները կատարվում են «Սահակյանշին» ընկերության կողմից։

Այս հատվածում անցած տարվա վերջերին և այս տարի տեղի էր ունեցել 4 նմանատիպ փլուզում, և, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը հայտնեց, որ քարաթափման աշխատանքները մոտավորապես կատարվելու են 200-300 մետր երկարությամբ, քանի որ իրենից լուրջ վտանգ ներկայացնող հատված է սա։

Ծառայություն են կատարում նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որոնց աշխատանքները ղեկավարում է Երևանի ՃՈ պետ Եղիշ Ենգիբարյանը։

Առավոտից աշխատանքներ են կատարվում և արդեն 8 մեքենա հսկայական ժայռաբեկորներ է տեղափոխել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կտեղափոխվի մոտ 4000 տոննա ժայռաբեկոր։

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031