Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն ընտրելու է Մարդու իրավունքների նոր հանձնակատար

Հունվար 08,2012 12:11

Փիեռ-Իվ Մոնետ

Հունվարի 23-27-ը գումարվելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, որի ընթացքում ընտրվելու է ԵԽ մարդու իրավունքների նոր հանձնակատար՝ Թոմաս Համմարբերգի փոխարեն:

Նիլս Մուիզնիեկս

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն այս պաշտոնի համար հինգ թեկնածուներից նոյեմբերի 22-24-ը կայացած հանդիպման ժամանակ ընտրել է երեքին, որոնցից մեկին էլ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն կընտրի մեկին: Այդ թեկնածուներն են՝ Բելգիայից Փիեռ-Իվ Մոնետը, Լատվիայից Նիլս Մուիզնիեկսը եւ Նիդեռլանդից Ֆրանս Թիմերմանսը:

Ֆրանս Թիմերմանս

Հունվարի 25-ին Թոմաս Համմարբերգը ԵԽԽՎ-ին ներկայացնելու է անցած տարում իր իրականացրած գործունեության վերաբերյալ ամփոփիչ զեկույցը:

Ի դեպ, նույն օրը զեկույցով հանդես է գալու նաեւ Դավիթ Հարությունյանը՝ որպես Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից Սերբիայի ստանձնած պարտավորությունները կատարումը դիտարկող համազեկուցող:

Իսկ ԼՂ հարցով հատուկ հանձնաժողովի նախագահ Խորդի Խուկլա ի Կոստան նրանից հետո հանդես է գալու զեկույցով՝ որպես ԵԽԽՎ Սոցիալական, Առողջապահության եւ ընտանեկան հարցերի հանձնաժողովի զեկուցող՝ «Մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանությունը, հաշվի առնելով հիվանդի նախապես արտահայտած ցանկությունը» թեմայով:



 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել