Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայտնաբերել են սպանության փորձ կատարողին

Հունվար 08,2012 11:12

Երեկ՝ հունվարի 7-ին, ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են հետախուզվող 40-ամյա Յուրի Մուրադյանին։

Ինչպես Սևանից «Առավոտ»–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Յուրի Մուրադյանը՝ «Բիջ Յուրո» մականվամբ, որը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի եղանակով զենք ձեռք բերելը և պահելը) հատկանիշներով։

Այս տարվա հունվարի 4-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Սևան քաղաքի Հրազդան փողոցի թիվ 38 տան մոտ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Յուրի Մուրադյանը կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինաբար ձեռք բերված, իր մոտ գտնվող ինքնաշեն թմբուկավոր ատրճանակից կրակել էր Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի բնակիչ Վիգեն Մարգարյանի կրծքավանդակին։

Կրակոցն արձակելուց հետո Յ. Մուրադյանը, իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չէր հասցրել և դեպքի վայրից դիմել էր փախուստի։

Նույն օրը դեպքի վայր ժամանած ոստիկանության Գեղարքունիք մարզային վարչության և Սևանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել էր չկրակված մեկ փամփուշտ, իսկ հիվանդանոց մեկնած Սևանի ոստիկանները պարզել, որ, այնուամենայնիվ, տեղեկությունն այն մասին, որ հիվանդանոցում կա հրազենային վնասվածքով քաղաքացի, չի համապատասխանում իրականությանը, և նույն պահին Գեղարքունիքի մարզի ոստիկաններն օպերատիվ մի քանի խմբերով փորձել էին ճշտել վիրավորի գտնվելու վայրը։ Որոշ ժամանակ անց Սևանի ոստիկանները նրան հայտնաբերել էին Շորժա գյուղում՝ հրազենային վնասվածքով, և, ոստիկանների միջամտությամբ, լուրջ վնասվածք ստացած Վ. Մարգարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։

Հունվարի 5-ին փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

Վիճաբանության վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել էին, որ «բակում լսեցինք վիճաբանության ձայներ և մեկ կրակոց»։

Այս պահին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սևանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Վահագ Ղարիբյանի որոշմամբ, Յու. Մուրադյանը ձերբակալվել է և գտնվում է ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում։

Սևանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Յու. Մուրադյանը ներկայացրել է նաև թմբուկավոր այն ինքնաշեն ատրճանակը, որով կատարել էր հանցագործությունը։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031