Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանում արդեն արգենտինացիների փոխարեն են հերքում

Հունվար 08,2012 11:02

Բակո Սահակյանի հանդիպումն Արգենտինայի խորհրդարանում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին այցելել էր Արգենտինայի խորհրդարան եւ հանդիպել պատգամավորների պալատի առաջին փոխխոսնակ Օսկար Ագուադիի եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ալֆրեդո Աթանասովի հետ:

Ըստ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել էր «Արցախի ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»:

Արգենտինացի պատգամավորների հետ հանդիպման վերաբերյալ «Ազերթաջին» երեկ հերքում է տրամադրել Միլլի մեջլիսի մամուլի ծառայությունը՝ նշելով, թե «իրականում այս հանդիպումների ժամանակ երկու պատգամավորներն էլ նորից հայտնել են իրենց աջակցությունը Ադրբեջանի արդարացի կեցվածքին, նշել են հայկական ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվության ոչ ճշմարտանմանությունը: Նրանք խնդրել են, որ ադրբեջանական մամուլում իրենց անունից տրվի այդ տեղեկատվության հերքումը եւ հրապարակվի ճշմարտությունն այդ հանդիպման մասին»:

Նշենք, որ հերքման տեքստի մեջ չկա ոչ մի հստակ՝ չակերտված ուրիշի ուղղակի խոսք:

Մասնավորապես՝ Ալֆրեդո Աթանասովի անունից նշված է, թե նա Բակո Սահակյանին հիշեցրել է Արգենտինայի պաշտոնական դիրքորոշումը. «Նա սեպարատիստների առաջնորդի ուշադրությունն է հրավիրել, որ իր երկիրը չի ճանաչում «ԼՂՀ» անունով կազմավորումը եւ ղեկավարվում է այս հակամարտության վերաբերյալ ՄԱԿ բանաձեւերով»:

Իսկ Օսկար Ագուադիի անունից նշված է, թե նա մասնակցել է հանդիպմանը Արգենտինա-Հայաստան բարեկամության խմբի շրջանակներում եւ «ըստ էության, ուշադրություն չի դարձրել՝ ում հետ է հանդիպել, ու ափսոսանք է հայտնել, որ ոչ իր կամքով հայտնվել է նման իրավիճակում»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031