2011թ. դեկտեմբերի վերջին աշխարհում գրանցված դոմեյնային անվանումների թիվը հասել է 220 միլիոնի: 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ, դոմեյնների թիվն ավելացել է 8.9%-ով. նշված է Վարդան Պապիկյանի բլոգում:
.com և .net դոմեյնային զոնաներում գրանցված անվանումների թիվը անցնում է 112 միլիոնը: Երկրորդային դոմեյնային զոնաներում ամենից շատ անվանումներ գրանցված են .net, .uk, .com, .org, .info, .ru, .eu, .tk, .nl զոնաներում, որտեղ գրանցված դոմեյնների ընդհանուր թիվը կազմում է ամբողջ աշխարհում գրանցված դոմեյնային անվանումների թվի 60%-ը: Ամբողջ աշխարհում այս պահին գոյություն ունեն 240 ազգային դոմեյնային զոնաներ:
Մասնագետների կարծիքով, 2012թ. գարնանը կստեղծվի նոր երկրորդային դոմեյնային զոնա, որը կտնօրինի ICANN ինտերնետ-կորպորացիան: Ենթադրվում է, որ նորաստեղծ դոմեյնային զոնաները կբաժանվեն տարբեր սպառողական բնութագրեր ունեցող բաժինների. օրինակ` .bank, .shop, կամ աշխարհագրական նշանակության, օրինակ` .london, .yerevan, .moscow և այլն:
VeriSign ընկերության մասնագետներն իրենց հերթին սպասում են, որ դոմեյնային զոնաների նորամուծությունները հիմքային փոփոխությունների կենթարկեն ամբողջ համաշխարհային ցանցը: