Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանյան եկեղեցու առաջնորդը իշխանություններին կոչ է անում «լսել ցուցարարներին»

Հունվար 07,2012 21:01

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինը հայտարարել է, որ Ռուսաստանի հասարակությունը իրավունք ունի արտահայտել իր անհամաձայնությունը երկրում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ, իսկ իշխանությունները պետք է լսեն ցուցարարներին եւ համապատասխանաբար ճշգրտեն իրենց քաղաքականությունը։

Ռուսաստանյան առաքելական եկեղեցու առաջնորդը այս հայտարարությամբ հանդես է եկել «Россия 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը միաժամանակ քաղաքացիներին կոչ է արել չտրվել սադրանքների եւ չքայքայել երկիրը։ «Պետք է կարողանալ արտահայտել անհամաձայնությունը», – նշել է Կիրիլ առաջինը։

Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում անցկացված Պետդումայի ընտրությունները բողոքի զանգվածային ակցիաների պատճառ դարձան։ Ընդդիմադիրները պնդում են, որ ընտրությունները բազմաթիվ խախտումներով են անցել։

Փետրվարի 4-ին՝ նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ, ռուսաստանյան ընդդիմությունը նոր ցույց է նախաձեռնել։ Չնայած բողոքի ակցիաներին, քաղաքական վերլուծաբանները կանխատեսում են, որ մարտի 4-ին նախատեսված այդ ընտրություններում կհաղթի Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ վարչապետ Վլադիմիր Պուտինը։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031