Էկոակտիվիստները «Խոսքի իրավունք» միավորմանը հայտնում են, Ազատի կիրճի անտեր վիճակի մասին: Այնտեղ տեղի է ունենում ազատ որս և հատվում են բազմաթիվ ծառեր:
Ազատ որսը կատարվում է Ազատի ձախ ափին են, որն ընկնում է Խոսրովի արգելոցի տարածքում: «Խոսքի իրավունք» միավորումը ցավում է, որ Սուրբ Ծննդյան օրը տեղի է ունեցել այդ ոճրագործությունը Մայր բնության հանդեպ:
Ցանկալի կլիներ տարին սկսել բնության հանդեպ հոգածությամբ, այլ ոչ բնաավիրմամբ: Մենք և մեր գործընկեր էկոակտիվիստները պահանջում ենք պատժել որսագողներին և ծառահատներին, ինչպես նաև այս տարածքը անուշադրության մատնած բնապահպանության նախարարության տեսուչներին: