Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման հորդորելու է հրաժարվել դրսում աշխատատեղեր ստեղծելու փորձառությունից

Հունվար 07,2012 20:25

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գործարար աշխարհի ղեկավարներին եկող շաբաթ հորդորելու է աշխատատեղեր պահպանել ԱՄՆ-ում եւ հրաժարվել ձեռնարկություններն այլ երկրներ տեղափոխելու փորձառությունից։
Օբաման Սպիտակ տանը չորեքշաբթի օրն ընդունելու է մի շարք բիզնեսմենների, այդ թվում նրանց, ովքեր աշխատատեղ են ստեղծել ԱՄՆ-ում, այլ ոչ թե գայթակղվել այլ երկրների էժան աշխատուժով։
Գործարարների հետ հանդիպում անցկացնելու մտադրությունն առաջ է եկել այն բանից հետո, երբ պարզվել է, որ դեկտեմբերի ամսին ԱՄՆ-ում բացվել է 2ՕՕ հազար նոր աշխատատեղ։
Աշխատատեղերի ավելացումը հատկապես այս ամիսներին շատ կարեւոր է Օբամայի համար, որը վերընտրվելու հարցում մեծապես ունի միջին դասի աջակցության կարիքը։
Աշխատանքի նախարարությունն ուրբաթ օրը հրապարակած զեկույցով տեղեկացնում է, որ գործազրկության մակարդակը 2ՕՕ9 թվականից ի վեր հասել է նվազագույն մակարդակի՝ կազմելով 8.5 տոկոս։
Բոլոր աշխատատեղերը բացվել են մասնավոր սեկտորում, հատկապես տրանսպորտի, առեւտրի, արդյունաբերության ու առողջապահության բնագավառներում։

Գործատեղերի կրճատումները շարունակվում են պետական սեկտորում, որտեղ փակվել է 12 հազար աշխատատեղ։

«Ամերիկայի ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031