Հունվարի 23-ին ավարտվում է ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի պաշտոնավարման ժամկետը: Ազգությամբ թուրք Չավուշօղլուն ԵԽԽՎ ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո պատրաստվում է ակտիվ դերակատարություն ունենալ Վենետիկյան հանձնաժողովի աշխատանքներին: Օրերս «Թուրքիայի ձայն» ռադիոկայանի «Wide angle» հաղորդման ժամանակ Չավուշօղլուն գնահատել է ԵԽԽՎ-ի գործունեությունը իր նախագահության ընթացքում:
Նա ընդգծել է, որ իրենց աշխատանքները սկսել են` ելնելով Եվրոպայում ռասիզմի ու այլատյացության աճի խնդրից, քանի որ իրենց առաջնահերթություններից մեկը հենց այդ սպառնալիքի դեմ պայքարն է:
ԵԽԽՎ թուրք ղեկավարին փոխարինելու է Ժան Կլոդ Մինյոնը, որը Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահն է: