Այսօր՝ հունվարի 7-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10.30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Սիլիկյան թաղամասի արտադրական 8-րդ հանգույցի քարի արտադրամասի պահակակետում հրդեհի հետևանքով մահացած մարդ կա։
Այս պահին դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ խումբը՝ Հովհաննես Խանգելդյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների, պահակակետում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով ներսում գտնվող նշված ընկերության պահակը 76-ամյա Երևանի բնակիչ Ռաֆիկ Մուքայելյանը ծխախեղդ է եղել։ Մարմինն ամբողջովին մոխրակույտի էր վերածվել։
Կարդացեք նաև
Այս պահին ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ–քննչական խումբը՝ ավագ քննիչ Գարիկ Սահակյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև դատական բժիշկը, փորձագետն ու դիակ տեղափոխող բրիգադը։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։