Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաքար» ավտոռալին ոչնչացնում է հնագիտական արժեքները

Հունվար 07,2012 12:06

Չիլիի «Մեր ժառանգությունը» հասարակական բնապահպանական-հնագիտական կազմակերպությունը պաշտոնապես դիմել է դատարան՝ պահանջելով հնագիտական պեղումների տարածքները պաշտպանել «Դաքար» ավտոռալիի ավերիչ ներգործությունից:

Դիմումի հեղինակները համոզված են, որ մարաթոնյան ավտոարշավի մասնակիցներն անվերադառնալի կորուստ են հասցնում երկրի պատմամշակութային ժառանգությանը: Բողոքում ասվում է, թե աբսուրդ է այն, որ կառավարությունը հսկայական միջոցներ է ծախսում ազգային պատմամշակութային արժեքները ոչնչացնելու համար, որի հիմնական օջախ դարձել է երկրի հյուսիսում գտնվող Ատակամա անապատը:

Այնտեղ միայն 2009 թվականին ավերվել է հնագիտական վեց տարածք, որտեղ հայտնաբերված գտածոների տարիքը գերազանցում է չորս հազար տարին: Դրա հաջորդ տարին ոչնչացվել է այդպիսի՝ 52, իսկ 2011 թվականին՝ 126 ազգային ժառանգության տարածք:

Մասնագետների գնահատմամբ համարժեք վնաս հասցվել է նաեւ Արգենտինային: Նոր «Դաքարի» մրցուղին առաջին անգամ անցնելու է նաեւ Պերույով, մասնավորապես, Արեկիպա եւ Պիսկո քաղաքներով, որոնք նույնպես հայտնի են հնէաբանական գտածոներով:

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031