Խոսքը Վանեսա Մեյի մասին է, որը հաստատ որոշել է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում հանդես գալ Թաիլանդի դրոշի ներքո:
Իր արվեստով աշխարհը գերող 33-ամյա ջութակահարուհին երեք երկրի քաղաքացիություն ունի: Նա մոր կողմից չինացի է, հոր կողմից՝ թայցի, իսկ երաժշտական կարիերան նրան նաեւ Բրիտանիայի քաղաքացիություն է տվել:
Վանեսան լեռնադահուկով զբաղվում է չորս տարեկանից եւ գերազանց է տիրապետում այդ մարզաձեւին: Դրա համար էլ որոշել է 2014 թվականին պաշտպանել Թաիլանդի մարզական դրոշի պատիվը:
«Երբ տեսա, որ Վալ դ’ Իզերում անցկացված աշխարհի առաջնությունում հանդես էին գալիս հարավային այնպիսի երկրների լեռնադահուկորդներ, ինչպիսիք են Հնդկաստանը, Մեքսիկան եւ իրանը, մտածեցի, թե ինչո՞ւ Թաիլանդն էլ ներկայացուցիչ չունենա», – ասել է ջութակահարուհին:
Նա արդեն անձնական մենեջերներ է վարձել, որոնք հատուկ հրավիրված մարզիչների օգնությամբ զբաղվում են Վանեսայի մարզումները կազմակերպելով, կազմում նախապատրաստության ծրագիրը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ