«Prosport.ro»-ն տեղեկացնում է, որ Բուխարեստում մեքենան, որում գտնվում էր Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, բախվել է տրամվային, հետո մեկ այլ մեքենայի ու ընկել փոսը: Լուչեսկուն գլխուղեղի ցնցումով, կրշքավանդակի շրջանում հեմատոմաներով եւ երեք կողերի կոտրվաշքով տեղափոխվել է հիվանդանոց: Ընդորում, կողերից մեկը վնասել է թոքը: Բժիշկները մարզչի ընդհանուր վիճակը ծանր չեն գնահատում, սակայն ամեն բան կախված է լինելու հետվիրահատական շրջանում թոքի վերականգնման ընթացքից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ