Տեւական հիվանդությունից հետո հինգշաբթի օր մահացել է աշխարհի ամենաբարձրահասակ մարդկանցից մեկը՝ բասկետբոլիստ Ալեքսանդր Սիզոնենկոն (243 սանտիմետր): Նա բասկետբոլիստի կարիերան սկսել է Լենինգրադի «Սպարտակում» եւ ավարտել Կույբիշեւի «Ստրոիտելում»: Սիզոնենկոն ստիպված սպորտից հեռացել է հորմոնալ շեղումների պատճառով: Իսկ երբ անցած տարի նա արդեն աջակցության կարիք ուներ, «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, օգնության ձեռք էին մեկնել ոչ միայն հին ընկերները, այլեւ քաղաքային իշխանություններն ու «Սպարտակ» ակումբը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ