Լեգենդար «Տիտանիկի» վրա գտնված ավելի քան հինգ հազար իրեր առաջին անգամ վաճառվելու են աճուրդում: Այն կայանալու է Նյու Յորքում՝ ապրիլի կեսին, ուղիղ հարյուր տարի անց բրիտանական շոգենավի կործանումից հետո, եւ քիչ հեռու այն նավահանգստից, որտեղ պետք է կայաներ «Տիտանիկը», եթե չլիներ աղետը:
Վաճառվելիք իրերը ավելի քան չորս կիլոմետր խորության վրա են հայտնաբերվել: Իրերը վաճառվելու են որպես միասնական հավաքածու: