Հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը` ժամը 20.00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Զավարյան 57/19 շենքի 102 բնակարանում հանկարծամահ է եղել 2 տարեկան երեխա: Նշված բնակարան է մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ-քննչական խումբը, որը պարզել է, որ մահացած երեխան 2-ամյա Թամարա Մարգարյանն էր:
Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ երեխայի մահվան պատճառը եղել է այն, որ մայրը` Մարինան, չի կերակրել իր աղջկան, սովամահ է արել, ինչն էլ երեխայի մահվան պատճառ է դարձել:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև որ երեխայի մայրը` Մարինան, նախկինում տառապել է հոգեկան հիվանդությամբ և հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոնում:
Կարդացեք նաև
Նշված բնակարան են ժամանել նաև 1-03 ծառայության աշխատակիցները և երեխայի մորը տեղափոխել հոգեբուժական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնականի բաժնում նյութեր նախապատրաստվում: