Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ -ական Շլամ Արմենին ազատ են արձակել

Հունվար 06,2012 16:54

Ամանորի նախօրերին ազատ է արձակվել թմրանյութ օգտագործելու եւ պահելու կասկածանքով ձերբակալված «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանը և վերջինիս ընկերը` Ասատուր Աուստամյանը: Այս մասին Slaq.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին նաև ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ Շլամ Արմենը ՆԳ նախկին փոխնախարար, ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի (Շերիֆի) մերձավորը լինելուց և Արարատի մարզում թաղային հեղինակություն  համարվելուց զատ, մշտապես եղել է  ԲՀԿ-ի առանցքային դեմքերից մեկը և հատկապես վերջին ընտրությունների ժամանակ լավագույնս աշխատել է  ԲՀԿ-ի օգտին:

Հիշեցնենք նաև, որ 2011-ի նոյեմբերին  Արմեն Մուրադյանի ձերբակալությանը  հետաքրքիր «զուգադիպությամբ» հաջորդեց Մասիսի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Արթուր Ղազարյանին` նույն մեղադրանքով կալանքի վերցնելը, ինչը մեծ աղմուկ հանեց  հասարակության, ինչպես նաև քաղաքական ուժերի շրջանում և որակվեց քաղաքական արշավ` ԲՀԿ-ի դեմ:

Մասնավորապես խոսվում էր այն մասին, թե իբր նշված երկու ձերբակալություններով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «կամպանիա» է սկսել ԲՀԿ առաջնորրդ Գագիկ Ծառուկյանի դեմ, ով այդ օրերին իր ծննդյան 55 ամյակը տոնելու առիթով մի շարք նախկին պաշտոնյաների հետ գտնվում էր Էմիրություններում և ըստ լուրերի` այնտեղից զանգով հաշիվ էր պահանջել իր երբեմնի ընկեր, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից:

Մինչ ոստիկանությունը տարբեր առիթներով կհերքեր այս լուրերը, խափանման միջոց կալանքը փոխվեց բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ և նոյեմբերի 17-ին ձերբակալված Մասիսի քաղաքապետարանի ԲՀԿ-ական աշխատակից Արթուր  Ղազարյանը դեկտեմբերի 7-ին ազատ  արձակվեց:  Այնուհետ` օրեր անց,  ստորագրությամբ ազատ արձակվեցին «Արարատ ցեմենտ» գործարանի հիմնական իրացնող «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանն ու նրա ընկերը` Ասատուր Առուստամյանը: Նրանք մեղադրվում են Քր.օր.-ի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրվող (Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել