Այսօր` Ս. Ծննդյան Ս. Պատարագից և Ջրօրհնեքից անմիջապես հետո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը այցելեց «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված և բազմաթիվ էլեկտրոնային պարբերականներում տեղադրված «Չորս որբ երեխաներ առանց բնակարանի» տեսանյութում ներկայացված Հովսեփյանների ընտանիքին:
Սրբազանը շնորհավորեց երեխաներին Ս. Ծննդյան տոնի առթիվ, ինչպես նաև ԱՄՆ Հարավային հոգևոր թեմի առաջնորդ Հովնան սրբազանի կողմից ուղարկված անհայտ բարերարի նվիրաբերած գումարը տրամադրեց ծնողազուրկ երեխաներին:
Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում.