Ռուսաստանցի նախկին գեղարվեստական մարմնամարզուհի Իրինա Չաշչինան օրեր առաջ ամուսնացել է հայտնի գործարար Եվգենի Արխիպովի հետ: Նրանց հարսանիքին ներկա է եղել նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Directadvert.ru»-ն նշում է, որ Մեդվեդեւն ու Արխիպովը մանկության ընկերներ են, դրա համար էլ նախագահը ցանկացել է անպայման ներկա գտնվել նրա կյանքի այս ամենանշանակալի իրադարձությանը: Ասում են, որ Մեդվեդեւը բարձր տրամադրություն է ունեցել, այնքան բարձր, որ անգամ նորապսակներին դիտողություն է արել ոչ այնքան կրքոտ համբուրվելու համար եւ խորհուրդ տվել այդ ուղղությամբ աշխատել տանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ