Միանգամից ասենք, որ անունը հայտնի չէ: Բայց այդ մարդը որոշել էր Ամանորի գիշերը թալանել ոչ ավել, ոչ պակաս՝ Մայք Թայսոնին, երբ վերջինն ընտանիքի հետ քնած է եղել Լաս Վեգասի հյուրանոցներից մեկի իրենց համարում:
Աշխարհի նախկին չեմպիոնը գիշերը քնից արթնացել է ինչ որ մեկի լապտերի լույսի խաղից: Ու մինչեւ «Երկաթյա Մայքը» լրիվ ուշքի կգար ու վեր կենալով գործի կանցներ, ձախողված կողոպտիչը հասցրել է փախչել: Այդ մարդու մասին բրիտանական «The Daily Mail»-ը գրել է. «Նա կամ աշխարհի ամենահամարձակ գողն է, կամ՝ ամենահիմարը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ