Այսօր հունվարի 5-ին ավտոպատահար է տեղի ունեցել Գյումրիում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 17:30-ի սահմաններում Գյումրի- Շիրակ օդնավակայան տանող ճանապարհին Opel Vectra մակնիշի 29 ՕՕ 918 համարանիշի մեքենայի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող Գյուրի քաղաքի բնակիչներ Աշոտ Ավետիսյանը, Հակոբ Եղյանը և Վաչիկ Անանյանն առաջին բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Վթարի վայր են ժամանաել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 2-րդ վաշտի, 2-րդ դասակի աշխատակիցները` հրամանատար Գևորգ Դավթյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Հովհաննես Պողոսյանը:
Փաստի առթիվ՝ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պետք պարզվի, թե ով է եղել վարորդը: