Իրենց Cyber-Warrior.org/AKINCILAR անունով հաքերների խումբը կոտրել է Ֆրանսիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Պատրիկ Դեւեջյանի կայքը:
News.am-ի փոխանցմամբ, նման տեղեկատվություն է տարածել թուրքական veteknoloji կայքը, ըստ որի թուրք հաքերների խումբը հայտնել է, թե կայքը կոտրում են ի նշան Ֆրանսիայում ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի:
Հաքերները նշել են, թե նման նախաձեռնությունների դեմ իրենք վիրտուալ աշխարհում անհրաժեշտ պատասխանը կտան: