Աշխատանքային այցով Լեռնային ՂարաբաղիՀանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում անասնաբուծական տոհմային կայան, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: ՀՀ և ԼՂՀ նախագահներն այնուհետ այցելել են Մարտակերտ շրջկենտրոնի հիմնանորոգված հիվանդանոց, ծանոթացել ստեղծված պայմաններին:
Այս մասին Aravot.am-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն այսօր եղել են նաև Մաղավուզի քարածխի հանքավայրում, որտեղ նրանց ներկայացրել են քարածխի արդյունահանման ուղղությամբ նախատեսվող և ընթացիկ աշխատանքները: Հայաստանի և Արցախի նախագահները մասնակցել են նաև 5.9 ՄգՎտ հզորությամբ «Թրղի-2» ՀԷԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր վերադարձել է Երևան: