Այսօր՝ հունվարի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Իջևան ճանապարհի 105 կմ հատվածում՝ Թեղուտ գյուղի ճանապարհին Ուազ մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դուրս գալով երթևեկելի գոտուց, ջրվել է:
Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով Դիլիջանի բժշկական կենտրոն են տեղափոխել Դիլիջան քաղաքի բնակիչներ 28-ամյա Հովհաննես Մնացականը, 24-ամյա Անուշ Վարդանյանը, Հաղարծին գյուղի բնակիչներ 31-ամյա Արման Պետրոսյանն ու 27-ամյա Թերիմինե Մանուչարյանը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Դիլիջանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է օպերակտիվ քննչական միջացառումներ պարզելու համար ինչպես ավտոմեքենայի համարանիշը, այնպես էլ վարորդի ինքնությունը: