Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Աբրահամը որոշել է 2012-ին կրկին դառնալ աշխարհի չեմպիոն

Հունվար 05,2012 12:33

Միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը վերջին մարզումներն է անցկացնում՝ նախապատրաստվելով հունվարի 14-ին Գերմանիայում կայանալիք արգենտինացի Օսկար Ֆարիասի հետ կայանալիք մենամարտին:

ԶԼՄ-ներին տված հարցազրույցում խոսելով «Super Six»-ի շրջանակներում կրած երեք պարտություններից հետո իր հասցեին հնչած քննադատությունների մասին՝ Աբրահամն ասել է, որ դրանց արդեն հանգիստ է վերաբերվում. «Եթե պարտվում ես, քննադատություն էլ անպայման լինում է: Բայց ես հիմա դրա մասին չեմ մտածում, այդ թեման ինձ համար փակված է: Ես մտածում եմ միայն ապագայի մասին»:

Անդրադառնալով պարտությունների պատճառներին՝ Աբրահամը մեկնաբանել է. «Չէի ասի, թե վատ եմ մենամարտել, կամ շատ սխալներ թույլ տվել: Պարզապես, ռինգում չափից ավելi պասիվ եմ եղել»:

Իսկ հարցին, թե ի՞նչ ծրագրեր ունի 2012 թվականին, նա հայտարարել է. «Միայն մի նպատակ կա. դառնալ աշխարհի չեմպիոն»:

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031