Այսօր՝ հունվարի 5-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը՝ ժամը 00.40-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հակաճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորք–Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի թիվ 228 տան ավտոտնակում։
Դեպքի վայր են մեկնել Երևանի հրշեջ ծառայության 3 մարտական հաշվարկ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջները գրեթե 2 ժամից ավելին պայքարում էին կրակը մարելու համար, քանի որ մարելուց հետո հայտնվում էր հերթական կրակի օջախը։
Կարդացեք նաև
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, և այրվել է միայն ավտոտնակը, որտեղ էլ կայանված են եղել «Տոյոտա Կորոլա» մակնիշի 600 ՕՍ 06, «Տոյոտա Պրադո» մակնիշի 60 ՕԼ 006 և «Պորշ Կայեն» մակնիշի 60 ՈՍ 006 համարանիշի ավտոմեքենաները, որոնք ամբողջությամբ այրվել էին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածները պատմել են, թե տանտերերը բացակայում են հանրապետությունից, և , ըստ նախնական տեղեկությունների, կրակի պատճառը եղել է ավտոմեքենաների մոտ եղած սառնարաններից առաջացած էլեկտրաէներգիայի թույլ միացումը։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ