Հինգշաբթի երկու նոր պայթյուն է տեղի ունեցել Բաղդադի շիիթական թաղամասերում: Դրա հետեւանքով զոհվել են նվազագույնը 9 հոգի, եւս 35-ը ստացել են տարբեր վնասվածքներ՝ հաղորդում է Associated Press-ը: Ոստիկանության տվյալներով՝ ամենաուժեղ պայթյունը որոտացել է ավտոբուսի կանգառի մոտ, որին պիկ ժամին մոտեցել է ականապատված մոտոցիկլը:
Չորս պայթյունների զոհերի ընդհանուր թիվը, վերջին տվյալներով՝ 21 մարդ է, տասնակները վիրավոր են՝ հաղորդում է AFP գործակալությունը:
Որպես կանոն՝ շիիթական թաղամասերում պայթյունները կազմակերպում են «Ալ Քայիդա»-ի գրոհայինները կամ նրա հետ կապված ահաբեկչական խմբավորումները: