Այսօր՝ հունվարի 5-ին, հերթական ժայռաբեկորների քարաթափման դեպքն է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես քարաթափման վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10.30-ի սահմաններում Երևանի Սարալանջի նորակառույց ճանապարհին տեղի է ունեցել հերթական քարաթափումը:
Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն նշված հատվածում տրանսպորտային միջոցների տեղաշարժը դժվարացել է, քանի որ վարորդները փորձում են շրջանցել այդ հատվածի երթևեկությունը՝ ստիպված դուրս գալով հանդիպակաց գոտի։
Կարդացեք նաև
Սա այս տարվա չորրորդ դեպքն է և, բարեբախտաբար, 4 դեպքերում էլ զոհեր և վիրավորներ չկան։ Սակայն կա լուրջ մտահոգություն, որ հնարավոր է մի օր դժբախտ դեպքի ականատեսը լինենք։ Մինչ այս պահը, քաղաքային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներից դեռևս ոչ ոք չկա։
Թափված քարերը կլինեն մոտ 2 տոննայից ավելին:
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ