Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեմի Մուրը վախենում է, որ արժանի չէ սիրված լինելու

Հունվար 05,2012 11:44

Նրա երրորդ ամուսնությունը փլուզվեց, երբ պարզվեց, որ Էշթոն Քութչերը խաբել է նրան:

Դեմի Մուրը հանդես է եկել անկեղծ խոստովանությամբ՝ նա վախենում է, որ արժանի չէ սիրված լինելու: 49 – ամյա դերասանուհին արել է այս ցնցող հայտարարությունն Harper’s Bazaar-ին տված հարցազրույցում:
Ամսագրի վերջին թողարկման մեջ Մուրը բացահայտել է, որ ի սկզբանե վախեցել է լքված լինելուց, բայց իր մեծագույն վախն այժմ այն է, որ «քաջություն չի ունենա իրագործելու իր ողջ ներուժը»: Նա ասել է. «Հնարավոր չէ լիարժեք իրականացնել քո ներուժը, եթե իրականում չես գտել քո սերը»:

«Ինձ սարսափեցնում եմ, որ կյանքիս վերջում կպարզեմ, թե իրականում սիրարժան չեմ, արժանի չեմ սիրված լինելու, որ ինչ որ բան հիմնովին սխալ է ինձ հետ կապված»,- ասել է նա:

Դեմի Մուրը նոյեմբերին է դիմել ամուսնալուծվելու իր 6 տարիներ ամուսին Քութչերից՝ մեղադրելով, թե նա քնել է Սարա Լիլի հետ իրենց ամուսնության տարեդարձի շաբաթավերջին:

Քութչերն այժմ կապված է սցենարիստ Լորեն Սքաֆարիայի հետ, որի հետ Սուրբ Ծնունդն անցկացրեց Իտալիայում:

Նախքան Քութչերի հետ ամուսնանալը՝ Մուրը 13 տարի Բրյուս Ուիլլիսի կինն էր: Իսկ երբ 18 տարեկան էր՝ Դեմին ամուսնացել էր երգիչ Ֆրեդի Մուրի հետ, բայց ամուսնությունն ավարտվեց 1984 -ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031