Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն Դենգերի տենդի նոպայով շտապ հոսպիտալացվել ու մի որոշ ժամանակ անցկացրել է բժիշկների հսկողության ներքո: Նա այդ տենդով վարակվել է մոծակի խայթոցից:
Ըստ մասնագետների՝ Դենգերի տենդը, սովորաբար, բուժվում է երկու շաբաթում, սակայն բարդությունների դեպքում վիճակագրությունը հիվանդացածների 5% մահացություն ունի գրանցած:
Բարեբախտաբար, ֆուտբոլային աստղի պարագայում ամեն բան կարգին է եւ նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ