Կանադական «Նյու Ջերսի» եւ «Սենթ Լյուիս» ակումբների նախկին հարձակվող Մայք Դենթոնը «Facebook»-ի իր էջում գրում է, որ Ռուսաստանի երիտասարդական հավաքականն օրերս խաբեությամբ նվաճեց տափօղակով հոկեյի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ եզրափակչում 6:5 հաշվով հաղթելով Կանադային:
«Բոլորը գիտեն, որ ռուսական թիմի կազմում առնվազն վեց հոկեյիստի տարիքը բարձր էր 20-ից, ինչն արգելված է: Եթե նրանց հավաքականում բոլորը լինեին մինչեւ 20 տարեկան, կհաղթեր Կանադան», – գրում է պրոֆեսիոնալ հոկեյիստը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ