«Shap» հանդեսը հրապարակած նյութերից մեկում պատմում է, որ Հոլիվուդի աստղերից շատերը մշտապես զբաղվում են արեւելյան որեւէ մարտարվեստով:
Իսրայելցի սուպերմոդել Բար Ռաֆաելին ուսումնասիրում է ձեռնամարտի իսրայելական «Կրավ Մագա» համակարգը, որը կոնտակտային մարտարվեստ է: Մոդելը դիետա պահել չի սիրում: Եվ որպեսզի արտաքին տեսքը պահպանի եւ միշտ լավ մարզավիճակում լինի, զբաղվում է սպորտով: Բայց դահլիճում ամենօրյա միապաղաղ մարզումներն էլ նրան ձանձրացնում են: Դրա համար էլ ընտրել է «Կրավ Մագան»: Այս մարտարվեստը Ռաֆաելիին նաեւ ինքնավստահ է դարձրել եւ նա գտնում է, որ անհրաժեշտության դեպքում կարող է ինքն իրեն պաշտպանել:
Անժելինա Ջոլին վերջին տարիներին զբաղվում է կարատեով, ինչը նրան շատ է օգնել «Զինվորը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Գերաստղին կարատեով զբաղվել ստիպել է որդին, որին Ջոլին տվել է կարատեի: Նրա պատմելով՝ տղան տանը մշտապես ստիպել է կռվել ու ինքը ստիպված նույնպես սկսել է յուրացնել այդ մարտարվեստի հնարքները:
Ջենիֆեր Լոպեսը նույնպես նախընտրում է «Կրավ Մագան», սակայն ուշուով զբաղվում է շատ վաղուց:
Մարտարվեստների փորձառությունը շատ է պետք եկել Հիլարի Սոունկին, որը գլխավոր հերուսուհու դերերն է կատարել «Կարատեի եւս մի լեգենդ» եւ «Փոքրիկը՝ մեկ միլիոնով» ֆիլմերում: Վերջինը պատմություն է կանաց բռնցքամարտի լեգենդի մասին:
Հասկանալի պատճառներով «Shap»-ը չի անդրադարձել հոլիվուդյան այնպիսի աստղերին, ինչպիսիք են Ջեքի Չանը, Ջեթ Լին, Չակ Նորիսը, Ժան-Կլոդ Վան Դամը, Սիլվեսթեր Սթալոնեն, Սթիվեն Սիգալը, քանի որ նրանք իրականում մարտարվեստների մեծ վարպետներ են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ