Չինաստանի իշխանությունները կարգադրել են արբանյակային հեռուստածրագրեր հեռարձակող ընկերություններին փոխարինել «չափազանց զվարճանք» առաջարկող շոուները ավանդական արժեքներ առաջ քաշող ծրագրերով:
Չինաստանի ռադիոյի, ֆիլմերի և հեռուստատեսության վարչության նոր կանոնակարգին համապատասխանելու նպատակով երկրի արբանյակային հեռուստակայանները նվազեցրել են եթերային լավագույն ժամանակի ընթացքում հեռարձակվող զվարճալի ծրագրերի թիվը՝ 126-ից հասցնելով այն 38-ի:
Չինաստանի ռադիոյի, ֆիլմերի և հեռուստատեսության վարչությունը պահանջել է նաև, որ արբանյակային հեռուստակայաններն ամեն երեկո առնվազն երկու ժամ նորություններ հեռարձակեն:
Վարչության կողմից արգելված ծրագրերի ցանկում ընդգրկված են ժամադրության մասին շոուներ, «տաղանդների մրցույթներ», «թոք-շոու»-ներ և «հուզական պատմություններ», որոնք, ըստ վարչության, «չափազանց զվարճալի են և վկայում են վատ ճաշակի մասին»:
Կարդացեք նաև
Նման հեռուստաշոուները փոխարինվել են «ավանդական և սոցիալիստական արժանիքներ առաջ քաշող» հեռուստածրագրերով:
Voanews.com