Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը Սուրբ Ծննդի եւ Ամանորի օրերին իր «Չելսի» ակումբին տրամադրել է 150 միլիոն ֆունտ ստերլինգ ($ 179,5 մլն.)՝ տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի համար նոր ֆուտբոլիստներ գնելու համար: Այս մասին տեղեկացնում է «The Sun»-ը եւ ավելացնում, որ հավանական թեկնածուների թվում են Էդինսոն Կավանին, Մարեկ Համշիկը, Միլոշ Կրասիչը, Գերի Կեյնհիլը:
Աբրամովիչը հավատում է, որ թիմի կազմը նոր ֆուտբոլիստներով համալրելով՝ «Չելսիին» կհաջողվի միավորներով հավասարվել մրցաշարային աղյուսակի առաջատար «Մանչեսթեր Սիթիին», չնայած նոր մարզիչ, պորտուգալացի Անդրե Վիլաշ-Բոաշի ղեկավարությամբ «Չելսին» արդեն հասցրել է դուրս մնալ Անգլիայի գավաթի եւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկություններից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ