Այսօր՝ հունվարի 4-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Կոնդ թաղամասում տեղի է ունեցել վիճաբանություն: Դեպքի վայրից Երևանի թիվ 3-րդ բուժմիավորում են տեղափոխվել 35-ամյա Ալեքսան Սիմոնյանը և 45-ամյա Մերուժան Մինասյանը: Մ.Մինասյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներով քիչ առաջ արդեն պարզել են, որ մահացածն ու վիրավորը հիվանդանոց են տեղափոխվել Կոնդ թաղամասից, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն: Վիճաբանության ժամանակ Ա. Սիմոնյանին և Մ.Մինասյանին դանակարհարել է տասնյոթամյա Հարություն Մկրտչյանը:
Մ. Մինասյանը հիվանդանոց էր տեղափոխվել մարմնի տարբեր մասերում ծակած, կտրած վերքերով, իսկ Ա. Սիմոնյանը՝ ձեռքի վնասվածքով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, թե իրեն հայտի է դարձել, որ վիճաբանությունը եղել է կենցաղային հարցի շուրջ՝ ոչ սթափ վիճակում: Վիճաբանությանը մասնակցել է նաև Հարություն Մկրտչյանի ընկերը՝ տասյոթամյա Հարություն Թանապուրյանը:
Կարդացեք նաև
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: