Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռական բռնության ենթարկված գյումրեցի աղջնակը ապրում է ծայրահեղ աղքատ ընտանիքում

Հունվար 04,2012 20:07

2010 թ. դեկտեմբերի 4-ին Գյումրիում տեղի ունեցած մանկապղծության դեպքի մասին լուրը ներկայացնելիս մենք մասնավորապես նշել էինք, որ անշուշտ կատարվել է ցավալի դեպք, սակայն մեզ ոչ պակաս հետաքրքրում է այն, թե արդյոք այս երեխան Գյումրիում տիրող համատարած աղքատության և երեխաների հանդեպ անուշադրության հերթական զոհը չէ: Արդյոք այդ դեպքը տեղի կունենար, եթե գիշերօթիկ դպրոցի տնօրինությունն ու մանկավարժները, երեխայի ծնողներն ու հարևանները, ինչպես նաև մարզային ու տեղական իշխանություններն ու համապատասխան կազմակերպություններն անհրաժեշտ ուշադրություն և գործունեություն ծավալած լինեին սոցիալապես անապահով երեխաների հանդեպ կիրառվող բռնության դեպքերը կանխարգելու ուղղությամբ: Ինչպես նաև խոստացել էինք, որ «Շիրակ կենտրոնը» կրկին անդրադառնալու և փորձելու է վերոհիշյալ հարցերից գոնե մի քանիսի պատասխանները գտնել` այդ մասին իրազեկելով հանրությանը:

Այսօր մենք այցելեցինք Գյումրու կենտրոնական մասում գտնվող այն տնակային փոքրիկ ավանը, որտեղ մի կիսախարխույլ, անլույս և խոնավ, բառիս բուն իմաստով, խրճիթում բնակվում է սեռական բռնության ենթարկված տասնամյա աղջնակի ընտանիքին: Անշուշտ մենք դատարկաձեռն չէինք…
Մենք զրուցեցինք ինչպես երեխայի ծնողների, այնպես էլ հարևանների հետ: Այս բազմանդամ ընտանիքը գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ: Հայրը ծանր հիվանդ է և երկար ժամանակ է ինչ գամված է անկողնուն:

Վառելիքը հիմնականում փլված շենքերի տարածքներից հայթայթում են մայրը և բռնության ենթարկված աղջնակը: Նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է: Ընտանիքում 5 երեխա են, իսկ ամենափոքրը երկու ամիս առաջ է մահացել վեց ամսեկան հասակում:

Մենք այդ չարաբաստիկ դեպքի մասին նրանց հարևաններից որոշ մանրամասներ պարզեցինք: Մանկապիղծը Գյումրու կենտրոնական մասում գտնվող կիսակառուց մի շինության տարածքում, երեխայի բերանը և ձեռքերը կապկպած վիճակում էր բռնաբարել, հավանաբար այդ պատճառով երեխան չի գիտակցում իր հետ կատարվածը և կարծում է, թե իրեն պարզապես ծեծի են ենթարկել:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, հասկանալի պատճառներով, մի փոքր ծածկված են դեմքերը, ինչպես նաև նշված չեն կացարանի հասցեն և այլ տվյալներ, որոնք բնականաբար առկա են մեզ մոտ:

«Շիրակ կենտրոնի» հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031